Ռոյ Օլիվեր Դիսնեյ
Ռոյ Օլիվեր Դիսնեյ անգլ.՝ Roy Oliver Disney | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1893[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Մահացել է | դեկտեմբերի 20, 1971[1][2] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, ձեռնարկատեր և բանկիր |
Ամուսին | Էդնա Դիսնեյ[3] |
Ծնողներ | հայր՝ Էլիաս Դիսնեյ, մայր՝ Ֆլոռա Քոլ Դիսնեյ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ռոյ Էդվարդ Դիսնեյ |
![]() |
Ռոյ Օլիվեր Դիսնեյ (անգլ.՝ Roy Oliver Disney [ˈdɪzni] հունիսի 24, 1893[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 20, 1971[1][2], Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի բանկիր և գործարար, կինոպրոդյուսեր։ Իր կրտսեր եղբոր՝ Ուոլտ Դիսնեյի հետ հանդիսանցել են այն ընկերության համահիմնադիրները, որը հիմա կոչվում է «The Walt Disney Company»: Ռոյը 1929-1971 թվականներին, զբաղեցրել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը և 1945 — 1971 թվականների ընթացքում ընկերության նախագահի պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոյը ծնվել է Էլայս Դիսնեյի և Ֆլորա Կոլլի ընտանիքում, Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ 1925 թվականի ապրիլին ամուսնացել է Էդնե Ֆրենսիսի հետ և այդ ամուսնությունից 1930 թվականի հունվարի 10-ին ծնվել է նրա որդի Ռոյ Էդվարդ Դիսնեյը։
Ուոլտը ստեղծագործող հանճար էր, իսկ Ռոյը վստահորեն կարողացել է ընկերությունը պահել ֆինանսապես կայուն վիճակում։ Ուոլտի մահից հետո Ռոյը հոգ է տարել, որ «Disney World» վերջնական կառուցվի և վերանվանվի Walt Disney World, որպեսզի հավերժացնի եղբոր անունը։ Ռոյը թոշակի է անցել միայն Walt Disney World-ի վերջնական բացումից հետո՝ 1971 թվականի հոկտեմբերին։ 2 ամիս անց Ռոյը մահացել է կաթվածից, նա 78 տարեկան էր։
Ռոյ Օլիվերի արձանը՝ նստարանին նստած Միննի մաուսի կողքին, գտնվում է Հեքիաթային թագավորության քաղաքային հրապարակում։
Նրա որդին՝ Ռոյ Էդվարդ Դիսնեյը, հանդիսացել է The Walt Disney Company-ի նախագահ և մտնել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց և միլիարդատերների ցուցակի մեջ։ Մահացել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 51. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ Smith D. Disney A to Z: The Updated Official Encyclopedia — 1998. — P. 220. — ISBN 0-7868-6391-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Օլիվեր Դիսնեյ» հոդվածին։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1893 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 20 մահեր
- 1971 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- Walt Disney
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոարտադրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Կաթվածից մահացածներ
- Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարիչներ