Stratfor
Stratfor | |
---|---|
![]() | |
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, մտքի կենտրոն և secret service? |
Հիմնադրված է | 1996 |
Հիմնադիր | Ջորջ Ֆրիդման |
Վայր | Օստին, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Ջորջ Ֆրիդման |
Արդյունաբերություն | consulting? և business intelligence? |
Աշխատողների թիվ | 100 մարդ (սեպտեմբերի 4, 2016)[2] |
Մայր ընկերություն | Rane Corporation? |
Կայք | stratfor.com(անգլ.) |
![]() |
Strategic Forecasting Inc. (հիմնականում կիրառվում է Stratfor` Ստրատֆոր համառոտագրությունը), ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերություն։ en:Barron's Magazineը իր հոդվածներից մեկում այս ընկերությանը անվանել է «ստվերային ԿՀՎ»[3]. Հիմնադրվել է 1996 թվականին ամերիկյան քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի կողմից, որը ժամանակին գլխավորում էր այս ընկերությունը։ Ընկերությունը տեղակայված է ԱՄՆ Տեխաս (Թեքսաս) նահանգի Օստին քաղաքում։ Ստրատֆորի հիմնական գործունեությունը հետախուզական տեղեկատվության հավաքումն ու հրապարակումն է։ Ընկերության կայքի հասցեն է՝ http://www.stratfor.com/:
Ղեկավարություն և հատկապես ակնառու աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս
- «Ստրատֆոր» ընկերության նախագահը և գլխավոր գործադիր պաշտոնյան Դեյվ Սիկորան է։
- Ընկերության փոխնախագահը հետախուզության, հակաահաբեկչության և կորպորատիվ անվտանգության գծով Ֆրեդ Բարտոնն է։
Այլ ակնառու աշխատակիցներից են՝
- գլխավոր օպերատիվ սպա Մարկ Օզդարսկին, ԱՄՆ զինված ուժերի Ռազմածովային նավատորմի հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա, որն աշխատում է նաև որպես ներդրումների տնօրեն[4],
- ԱՄՆ-ի Զինված ուժերի հատուկ ռազմագործողությունների հրամանատարության պահեստազորի սպա Բրեթ Բոյդը, որը հանդիսանում է Ստրատֆոր ընկերության՝ պատվիրովի թեմաներով հետախուզական ծառայությունների գծով փոխնախագահ[5],
- «Ստրատֆորի» գլխավոր խմբագիր Դեյվիդ Ջուդսոնը[6]։
2004 թվականի դրությամբ «Ստրատֆորի» աշխատակիցների թվաքանակը եղել է 70, իսկ 2015-ի դրությամբ՝ 100[7]։
Արտադրանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստրատֆորն» ինքն իրեն համարում է աշխարհաքաղաքական հետախուզության և խորհրդատվական ընկերություն, որի եկամուտները գալիս են իր վեբցանցին բաժանորդագրումից և կորպորատիվ հաճախորդներից։
Արտադրում է ռազմավարական հետախուզական տվյալներ, աշխարհաքաղաքական տեղեկատվական տեղեկագրեր, մարտավարական հետախուզական տվյալներ, պատվիրովի թեմաներով հետախուզական տեղեկատվություն, գրավոր և մուլտիմեդիա վերլուծություններ, կորպորատիվ անվտանգության տեղեկատվություն, ռիսկերի նվազեցման տեղեկատվություն, այլ պատվիրովի հետազոտություններ։
«Ստրատֆորը» օրական հետախուզական ամփոփագրեր է հրապարակում 1996 թ. իր հիմնադրումից ի վեր։ «Ստրատֆորի» համբավը սկսեց բարձրանալ իր Կոսովոյի ճգնաժամային կենտրոնի հրապարակումների շնորհիվ՝ 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում օդային հարվածների ժամանակ, որը հանգեցրեց նրա նյութերի հրապարակման Թայմ հանդեսում, Թեքսաս մոնթլի-ում, և այլ պարբերականներում[8]։
Մինչև 1999 թվականի վերջը, այնուամենայնիվ, «Ստրատֆորը» ստեղծել էր բաժանորդագրական ծառայություն, որի միջոցով առաջարկում էր իր վերլուծությունների մեծ մասը։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ «Ստրատֆորը» ստեղծել էր իր "համառոտ լուրեր" պարագրաֆները, ինչպես նաև որոշ ուշագրավ վերլուծություններ, որոնք կանխատեսում էին, որ այդ ահաբեկչական գործողությունը իրականացվելու է ալ-Քաիդայի կողմից, ինչը հայտնի էր Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին և ազատ էր նաև հասարակության կողմից ընթերցման համար։
«Ստրատֆորի» հրապարակումների գործունեությունը ներառում է գրավոր և մուլտիմեդիա վերլուծություններ, ինչպես նաև այՖոն-ի՝ iPhone մի ծրագիր[9]։
«Ստրատֆորի» «Քոմփաս» («Compass»` «Կողմնացույց») կոչվող ամսական հրապարակումը, սկսել է թողարկվել 2014-ի հունիսից, դրանով իսկ ընկերության բաժանորդագրական գործունեության կառույցին ավելացնելով երրորդ ձևաչափը։ Իր հրապարակային հայտարարությունում «Ստրատֆորը» հաղորդել է, որ «Քոմփաս»-ը նախատեսված է հատկապես այնպիսի ռազմավարական տնտեսական ճյուղերի ղեկավար պաշտոնյաների համար, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, ֆինանսները, տեխնոլոգիաները[10]։
«Ստրատֆորի» որոշ աշխատանքներ շարունակում են բաց մնալ հանրության կողմից ազատ օգտագործվելու համար[11]։
Գրքեր և լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաժանորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջադեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի համակարգչահենային հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի արտահոսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CrunchBase — 2007.
- ↑ Austin American Statesman, The Austin American, Austin American-Statesman — ATX: Austin American-Statesman, 1871. — ISSN 1553-8451; 2473-5752
- ↑ Jonathan R. Laing «The Shadow CIA»(անգլ.)
- ↑ Ozdarski, Mark. «Chief Operating Officer». Stratfor. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Boyd, Bret. «Bret Boyd». Stratfor (Vice President of Custom Intelligence Services). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Executives». Stratfor. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ "Austin's Stratfor raises $12 million to fund growth". Mystatesman. 21 October 2015. Retrieved 5 November 2015.
- ↑ "Spies Like Us" Արխիվացված 2012-11-03 Wayback Machine, Time, January 25, 1999
- ↑ «Stratfor products». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Stratfor Launches Compass, New Monthly Research Product Designed for Global Business Executives». Yahoo! Finance. 2014 թ․ հունիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Stratfor's Free Intelligence Reports». Stratfor. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
Լրացուցիչ գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Friedman, George (2005). America's secret war: inside the hidden worldwide struggle between the United States and its enemies. Random House. ISBN 978-0-7679-1785-8.
- Friedman, George, Torture and the U.S. Intelligence Failure, Stratfor, Geopolitical Weekly, April 20, 2009
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Stratfor: Inside the World of a Private CIA Արխիվացված 2012-02-29 Wayback Machine
- WikiLeaks Goes Inside Corporate America's Wannabe CIA
- Stratfor Monitors and Studies Social Movements
- Геополитические прогнозы «STRATFOR» по России Արխիվացված 2015-12-08 Wayback Machine
- Fred Burton, Stratfor VP for Racist Slurs Արխիվացված 2017-07-02 Wayback Machine Al Akhbar English
- Ընկերություններ այբբենական կարգով
- 1996 հիմնադրված ընկերություններ
- Ամերիկյան ընկերություններ
- Անվտանգության հետազոտություններ
- Արտաքին քաղաքականության և ռազմավարության մտավոր շտեմարաններ ԱՄՆ-ում
- Բաց աղբյորների հետախուզություն
- Թեքսասի Օսթին քաղաքում տեղակայված ընկերություններ
- Հետախուզական վեբցանցեր
- Մասնավոր հետախուզական գործակալություններ
- Քաղաքայան և տնտեսական մտավոր շտեմարաններ ԱՄՆ-ում