Jump to content

գորշ

Վիքիբառարան-ից

Հայերեն

վանկեր՝ գորշ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * ghor-s- * gher- «փայլել» արմատից. հմմտ. հին վերին գերմաներեն grāu, գերմաներեն grau, անգլերեն grey, հին վերին գերմաներեն grīs, գերմաներեն greis «գորշ» (հայ-գերմանական զուգաբանություն)։

Ածական

Գորշի երանգներ
  1. սպիտակի ու սևի խառնուրդից ստացվող գույն, մոխրագույն
  2. մռայլ, անհյուրնկալ (փխբ․)
  3. ոչնչով աչքի չնկնող, ճղճուկ, տգետ  գորշ ամբոխ
  4. վատ, տհաճ, տգետ (փխբ․)
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. գորշագույն, գորշերանգ, գորշաթույր, գորշավուն, մոխրագույն, մողոշիկ
  2. տե՛ս մռայլ
  3. անհրապույր, անշուք
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. գորշ երկաթաքար - բակլայանման կամ ճմային-ճահճային հանքաքար, երկաթի հիդրօքսիդ, լիմոնիտ (հնք․)
  2. գորշ ջրիմուռներ - գորշ գունավորում ունոցող բազմաբջիջ ջրիմուռների խումբ (բսբ․)

Աղբյուրներ

[խմբագրել]