Jump to content

փեսա

Վիքիբառարան-ից

Հայերեն

«փեսա» ժեստը հայերեն ժեստերի լեզվով
Փեսա

Դասական ուղղագրութեամբ՝ փեսայ վանկեր՝ փե•սա 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն անհայտ է։

Գոյական

  1. նշանված կամ ամուսնացած տղամարդը իր հարսնացուի կամ կնոջ ազգականների և հարազատների համար  Երկուսն էլ նրա փեսաներն էին. երկուսն էլ գտնվում էին կատարյալ զինավառության մեջ։ (Րաֆֆի)
  2. (հնց․) նշանված աղջկա համար իր նշանածը  Այդ դյուցազնը, այդ գերբնական արարածը, Սեդա, իմ փեսան, իմ ամուսինն էր։ (Մուրացան)
  3. աղջկա կամ քրոջ ամուսինը
  4. առհասարակ՝ մերձավոր ազգականուհու ամուսին
  5. պսակվող տղամարդը ընդհանրապես  Հաղթողին փեսի թախտի մոտ բերին։ Հովհաննես Թումանյան  Նորահարսին և փեսային պետք է եկեղեցի տանեին։ (Րաֆֆի)
  6. ամուսնության հասակի հասած՝ ամուսնանալ ցանկացող և հարսնացու փնտրող երիտասարդ  Փեսաների թիվը այնքան շատ էր, որ չգիտեին, թե որին պետք է ընտրել, կամ որին պետք էր մերժել։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նշանած, խոսնայր, ընկալուչ
  2. ամուսին
  3. թագավոր, թագվոր
  4. քեռայր, եզնա
  5. փեսացու, փեսայացու

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]