Walt Disney Animation Studios
Walt Disney Animation Studios | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | անիմացիոն ընկերություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | հոկտեմբերի 16, 1923 |
Հիմնադիր | Ուոլթ Դիսնեյ և Ռոյ Օլիվեր Դիսնեյ |
Վայր | Բըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Երկիր | ![]() |
Տնօրեն | Քլարք Սփենսեր |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն |
Մայր ընկերություն | The Walt Disney Studios |
Սեփականատեր | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures |
Կայք | disneyanimation.com(անգլ.) |
![]() |
Walt Disney Animation Studios (WDFA[2], Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիա), ամերիկյան անիմացիոն ստուդիա (ընկերություն), որը Ուոլթ Դիսնեյ ընկերության առանցքային բաղկացուցիչ օղակն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 թվականից («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» անիմացիոն ֆիլմի աշխատանքների սկիզբ) ստուդիան միացած էր «Ուոլթ Դիսնեյ ընկերությանը» և կոչվում էր «Walt Disney Feature Animation»:
- Կորպորատիվ վերակազմավորման արդյունքում 1986 թվականին ստեղծվեց «The Walt Disney Company»-ն, իսկ «Walt Disney Animation Studios»-ը դարձավ վերջինիս դուստր ընկերությունը։
- 2007 թվականին Դիսնեյ ընկերության կողմից «Pixar Walt Disney Feature Animation» ստուդիան ձեռք բերելուց հետո այն ստացավ իր ներկայիս՝ «Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն Ստուդիա» անվանումը[3]։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անիմացիոն ստուդիան տեղակայված է Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի հիմնական համալիրի փողոցի հատուկ շենքում, որը կառուցվել է 1995 թվականին[4]։ Բըրբանք համակարգչային անիմացիայի վրա ամբողջ աշխատանքը կենտրոնացնելու նպատակով փակվել են Դիսնեյլենդի «Disney-MGM Studios» զվարճանքների զբոսայգում, Ֆլորիդայի Լեյք Բուենա Վիստա քաղաքում (1989-2003) և Փարիզի Դիսնեյլենդում (1995-2002) գտնվող օժանդակ ստուդիաները։ WDFA-ի նախագահը 1985 թվականից մինչև 2003 թվականի նոյեմբերը պաշտոնապես Ռոյ Էդվարդ Դիսնեյն էր, որը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ ստորաբաժանման վրա։ Սակայն որոշումների մեծ մասն ընդունել է WDFA-ի նախագահը, որը պաշտոնապես ենթարկվում էր Դիսնեյին, սակայն գործնականում գտնվում էր Ուոլթ Դիսնեյի ղեկավար Մայքլ Էյսների ենթակայության տակ։
Ներկայումս «Disney-Pixar» միացյալ ստուդիայի նախագահը Էդ Կատմուլն է, իսկ Ջոն Լասետերը ստուդիայի գլխավոր ստեղծագործական տեսուչն է։ Կատմուլը ենթարկվում է Ուոլթ Դիսնեյ ստուդիաի նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին և Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նախագահ Դիք Քուկին։ Լասետերը հաշվետու է նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիան ուշագրավ է իր նորարարություններով, որոնք դարձել են անիմացիոն արդյունաբերության չափանիշներ․
- Բազմակողմանի տեսախցիկ (անգլ.՝ multiplane camera), որն օգտագործվում է համալիր անիմացիայի ստեղծման ժամանակ՝ փոխարինվող շերտերի օգտագործմամբ (առաջին անգամ օգտագործվել է «Օսկարի» արժանացած «Հին ջրաղաց» կարճամետրաժ մուլտֆիլմը, այնուհետև՝ «Սպտակաձյունիկը և յոթ թզուկները» կարճամետրաժ մուլտֆիլմը),
- համակցված կինոնկարահանումների և մարդկային հերոսների իրատեսական անիմացիա («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»),
- դերասանների և անիմացիոն տարրերի համակցված խաղ գունավոր ժապավենի վրա («Երեք կաբալիերո»),
- անիմացիայում նկարների պատճենահանումը ցելյուլոիդով թարգմանելու համար (մշակված է «101 դալմատին» մուլտֆիլմի ստեղծման համար, առաջին անգամ փորձարկվել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի մի քանի տեսարանում և ամբողջությամբ օգտագործվել է «Օսկարի» արժանացած «Goliath II» կարճամետրաժ մուլտֆիլմում),
- մուլտֆիլմերի ստեղծման գործըթացում թվային տեխնոլոգիաների ներդրում, դրանց օգտագործում գունազարդման, պատկերների և ձայնագրման ժամանակ, որոնց համար ընկերությունը մշակվել է հատուկ ծրագրային ապահովում՝ «Համակարգչային անիմացիայի արտադրության համակարգ» (անգլ.՝ Computer Animation Production System, կրճատ՝ «CAPS»)։
Գերազանցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին մուլտֆիլմը «Technicolor» տեխնոլոգիայի կիրառմամբ («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»),
- առաջին խոշոր ֆիլմը ստերեո ձայնով («Ֆանտազիա»),
- առաջին անիմացիոն կինոնկարը հսկա էկրանի ձևաչափով («Քնած գեղեցկուհին»),
- առաջին կինոնկարը, որն օգտագործել է «APT» մշակում («Սև կաթսա»),
- առաջին մուլտֆիլմը, որը նկարահանվել է միայն թվային տեխնոլոգիաների կիրառմամբ («Փրկարարներն Ավստրալիայում»),
- առաջին տարվա մուլտֆիլմը, որը ներկայացվել է «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի («Գեղեցկուհին և Հրեշը»),
- նկարված անիմացիոն կինոնկար բոլոր ժամանակների ամենամեծ դրամահավաքով («Առյուծ արքան»),
- անիմացիոն ֆիլմ բոլոր ժամանակների ամենամեծ դրամահավաքով («Առյուծ արքան»),
- պատմության ամենամեծ պրեմիերան` 100 հազար հանդիսատես («Պոկահոնտաս»)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Disney Animation: The Illusion of Life — NY: Abbeville Press, 1981. — P. 156.
- ↑ «The Walt Disney Studios». The Walt Disney Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «The Wait Disney Studios History». The Wait Disney Studios. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Walt Disney Animation Studios – Our studio». Walt Disney Animation Studios. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.